
ԻՆՉՆ ԻՆՉՊԵ՞Ս Է Է ՀԱՍԿԱՑԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
- Արդյունաբերության համար մատակարարվող գազի սուբսիդավորման գործընթացը վերանայելու կառավարության մտադրությունը կարելի է խելամիտ համարել, եթե իհարկե սուբսիդավորումն այդքան անմիտ քայլ չլիներ: Ինչպես վարչապետն ասաց օրեր առաջ, կարծում էին, թե սուբսիդավորումը կօգնի արտադրանքի գնաճը զսպելուն, բայց գինն այնուամենայնիվ աճեց, եւ դա իրենց մոտ հարցեր առաջացրեց: Այլ կերպ ասած` ուզում էին լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ: Այժմ կառավարությունը մտադրվել է քննարկել սուբսիդավորման նպատակահարմարության հարցը: Դա արդեն իսկ կարելի է առաջխաղացում համարել իշխանության տնտեսական մտածողության տեսանկյունից: Սակայն իրականում երեւույթը հերթական անգամ վեր է հանում այդ մտածողության սնանկությունը: Սխալի հետեւանքը տեսնելուց հետո միայն անհույս հիմարը չի հասկանա, որ սխալ է արել ու չի փորձի ողղել սխալը: Մինչդեռ խնդիրն այն է, որ սխալն անելուց առաջ բավականաչափ մտածվի դրանից խուսափելու համար: Իսկ դրան ոչ բոլորն են ունակ:

Կառավարությունը գազի սոբսիդավորման տեսքով փաստացի մի քանի միլիոն դոլար է նվիրում Հայաստանի մասշտաբով, օրինակ, այնպիսի ատադրական գիգանտների, ինչպիսին Արարատի եւ Հրազդանի ցեմենտի գործարանները, եւ հետո հանկարծ պարզում, որ սխալվել է, եւ ցեմենտի գինը, միեւնույն է, աճում է անկասելիորեն: Հայտնի անեկդոտ կա ներքին ձայնի մասին, երբ խաղամոլը կազինոյում տանուլ է տալիս ամեն ինչ եւ դուրս է գալիս փողոց գրեթե մերկ, մատին թողնելով մոր նվիրած միակ մատանին, որը իբրեւ սրբություն երբեք չի դրել խաղասեղանին: Հուսահատը չգիտե ուր գնալ եւ հանկարծ ներքին ձայնն ասում է, որ պետք չէ հուսահատվել, դեռ կա մոր մատանին, որն այդ ծանր պահի համար է: Ներքին ձայնը խաղամոլին հուշում է գնալ հետ, բարձրանալ խաղասրահ, մտնել աջից երկրորդ սեղանին եւ մատանին դնել 10 թվի վրա: Ամեն ինչ արվում է ըստ ներքին ձայնի, բայց ընկնում է բլորովին այլ թիվ` «Աստված իմ, ես ինչպես սխալվեցի», ասում է ներքին ձայնը:
Սուբսիդավորման վերաբերյալ կառավարության քայլը հիշեցնում է հենց այդ իրավիճակը, տպավորություն թողնելով, որ կառավարությունը ներքին ձայնով է որոշումներ կայացնում, իսկ հետո զգում սխալը: Մինչդեռ սուբսիդավորումից առաջ նախ պետք էր լավ ուսումնասիրել Հայաստանի տնտեսության կառուցվածքը: Միայն կենացները չէ, որ նախարարներն ու նրանց թիմերը պետք է ճյուղ առ ճյուղ խմեն: Տնտեսությունն էլ պետք է այդպես մանրամասն ուսումնասիրվեր: Պետք է գնահատվեին զարգացման միտումները, առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությունը, դրամի արժեվորման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները, որովհետեւ կոնկրետ ցեմենտի գործարաններն իրենց արտադրանքի զգալի մասը դրսում են վաճառում: Այդ ամենից հետո կառավարությունը կտեսներ, որ տնտեսության մեջ ոչինչ միարժեք չէ, եւ սուբսիդավորում ասվածն էլ պետք է չկատարվեր աներկբայության սկզբունքով, այսինքն բոլորին նույն արշինով պետք չէր չափել:
Դրանից բացի, անհեթեթ էր սուբսիդավորման մեկ այլ տրամաբանություն: Կառավարությունն ասում էր, թե այդպես Հայաստանի ատադրողները մրցունակ են դառնում Վրաստանի եւ Ադրբեջանի արտադրողների համեմատ, որոնց համար գազը թանկանում է, իսկ մեր արտադրողների համար փաստորեն մնում նույնը, կամ շատ քիչ է թանկանում: Երեք տարվա կտրվածքով գուցե, քանի որ հենց այդքան ժամանակ է ռուսական գազը մեզ համար մնալու 110 դոլար եւ հենց այդքան ժամանակով էր կառավարությունը որոշել սուբսիդավորել արդյունաբերությունը: Բայց այդ իրավիճակն էլ նմանվում է այն դեպքին, երբ բժիշկն իր հիվանդին բուժելու փոխարեն ընդամենը ցավազրկում է: Մինչդեռ մյուս հիվանդները գնում են ապաքինվելու ճանապարհով, եվ թե ինչ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ մյուսներն ապաքինվեն, կառավարությանը թերեւս չի հետաքրքրում, քանի որ այն լուծում է ընդամենը պահի խնդիր: Բայց եթե որոշել են վերանայել սուբսիդավորումը` ուրեմն մի բան կա: Գուցե դրա պատճառը ԱՄՀ Հայաստանի ներկայացուցիչ Նիկա Օլմեսի կոչն էր կառավարությանը, որով նա խորհուրդ էր տալիս վերանայել սուբսիդավորումը, քանի որ այն արդյունավետ չէ: Հաշվի առնելով միջազգային կառույցների հատկապես կին ներկայացուցիչների հանդեպ Հայաստանի իշխանության «ընդգծված հարգանքը», միանգամայն տրամաբանական է ենթադրել, որ ԱՄՀ ներկայացուցչի կոչն ազդել է կառավարության վրա: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչ է այդ կոչից հասկացել կառավարությունը: Շատ հնարավոր է, որ գործադիրը հասկացած լինի, թե սուբսիդավորման ներկայիս չափն արդյունավետ չէ, որովհետեւ քիչ է եւ պետք է այն ավելացնել:
- ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉՆ ԻՆՉՊԵ՞Ս Է Է ՀԱՍԿԱՑԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Արդյունաբերության համար մատակարարվող գազի սուբսիդավորման գործընթացը վերանայելու կառավարության մտադրությունը կարելի է խելամիտ համարել, եթե իհարկե սուբսիդավորումն այդքան անմիտ քայլ չլիներ: Ինչպես վարչապետն ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի գործընկերներ, 2006 թվականը հայաստանյան ԶԼՄ-ների համար առաջընթացի տարի չդարձավ։ Ցավոք, խորացան լրագրողական մեր եղբայրության պառակտման միտումները, լրագրողների մասնագիտական պարտքի պահանջները նահանջեցին ...ԳԵՐՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն օժանդակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ադրբեջանի բանակի զինծառայող Վուսլան Կարաչաեւին Ադրբեջան ուղարկելու հարցում, տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Վուսլան Կարաչաեւը, ...ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
Ձմեռ պապիկը, կամ ինչպես Արեւմուտքում ասում են` Սանտա Կլաուսը, իրականում հոգեւորական է եղել: Նա Սուրբ Նիկողայոս Հայրապետն էր: Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն եւ չքավոր ընտանիքների ...ՏԵՍՆԵՍ ԳՆԵՐԸ ԿԻՋՆԵ՞Ն
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեկտեմբերի 19-ի նիստում նախ արձանագրել էր, որ «ապրանքների իրացման գները ենթարկվել են որոշակի փոփոխությունների (աճման միտումով) մի շարք ...ՈՐՈՇՈՒՄ` ՇՈԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Քաղաքականությունից հեռանալու մասին ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանի որոշումը եղել է շոկային վիճակի հետեւանք: Դեկտեմբերի 25-ին Ուրբաթ ակումբում այդ մասին հայտարարել է Խաչատրյանի թիմակից Կարեն Վարդանյանը: ...ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ՍԻՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՆ
ՍԻՄ բաժանումը ոչ թե կուսակցության, այլ ամբողջ հասարակության խնդիրն է, եւ նույնիսկ պետությունը պետք է մտահոգվի տեղի ունեցածով ու հետաքննի եղելությունը: Այդ տեսակետը դեկտեմբերի 25-ին Ուրբաթ ակումբում հերթական ...1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նպատակն է պաշտպանել մարդկանց տեղեկատվության սահմանադրական իրավունքը: Հասարակական կազմակերպությունը նպատակին հասնելու միջոց է դիտում նաեւ մարդկանց ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ
Դեկտեմբերի 25-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր տարեվերջյան ասուլիսին խոստովանեց հանրապետականանալու պատճառը: Պարզվում է` ներկայիս քաղաքապետը նախկինում զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, որոնք կառավարության ...ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Երեւանի քաղաքապետ Երավանդ Զախարյանը: Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2006թ սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով նախատեսված ...ՆԱ ՄԵԾ ԷՐ ՀՈՂՈՎ, ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՈՒՆԵՐ ՆԱ ՀՈՂՈՒՄ
Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 24-ին մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Սափարմուրատ Նիյազովի հուղարկավորության արարողությանը, տեղեկացնում է կառավարության մամուլի ...ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ դատական օրենսգիրքը», տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Ամենայն հավանականությամբ, նախագիծը օրենք կդառնա արդեն 2007 թվականին: ...ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ջավախք Ինֆոն տեղեկացնում է, որ Ախալքալաքում ձեռներեց Լավրենտ Էգնատոսյանի նախաձեռնությամբ եռամյա աշխատանքների արդյունքում Թբիլիսիի նախկին «Իսանի» կոշկի գործարանի Ախալքալաքի մասնաճյուղի հիման վրա, որը գործել ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ
Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը, Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 25-ին շրջանառության մեջ է դրել մի քանի հուշադրամ: Դրանցից մեկը ոսկուց է եւ նվիրված է հայտնի ֆրանսահայ նկարիչ Գառզուի ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
«Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում բռնաբարվածի վիճակում էր փաստաբանական աշխատանքը, օրենքը չէր գործում, քրեական դատավարության որեւէ հոդված չէր գործում, տուժողի իրավահաջորդներից մեկը մեզ հայհոյում ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
- 1805 Ռուսաստանի կազմի մեջ է մտնում Շիրվանի (Շամախու) խանությունը:
- 1864 Ծնվեց արևելագետ, հնաբան, լեզվաբան Նիկողայոս Մառը: (Վախճ. 1934թ.-ին):
- 1920 Խորհրդային Հայաստանում կազմակերպվում է առաջին մասսայական շաբաթօրյակը:
- 1920 Դաշնակցականները կազմում են այսպես կոչված «Ինքնավար Սյունիքի կառավարություն» (1921 թվականի ապրիլի 26-ին այն վերակազմվում է և անվանվում «Լեռնահայաստանի կառավարություն»):
- 1991 Խորհրդային Միությունը քայքայվեց: Միխայիլ Գորբաչովը տվեց իր հրաժարականը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

