
ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
- Ձմեռ պապիկը, կամ ինչպես Արեւմուտքում ասում են` Սանտա Կլաուսը, իրականում հոգեւորական է եղել: Նա Սուրբ Նիկողայոս Հայրապետն էր: Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն եւ չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դնում: Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից: «Սանտա Կլաուս» թարգմանաբար սուրբ Նիկողայոս է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում են որպես պարգեւ Աստծուց:

Հայ ժողովրդի մեջ ընդունված է Ամանորը կոչել նաեւ Կաղանդ: Այն նշանակում է որեւէ տոն նշելու կոչ, հրավեր: Հետագայում կաղանդը Հայաստանում ստացել է տարեմուտի իմաստ: Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է յուրաքանչյուր մարդու համար: Օր, երբ ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը:
Սուրբ Ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ եւ սիրված տոներից է: Իր թե նշանակությամբ, էությամբ, թե խորհրդով Ամանորը զիջում է Սուրբ Ծննդյանը: Ամանորն ինքնին օրացուցային փոփոխման երեւույթ է, եւ իր մեջ որեւէ խորհուրդ չունի: Իսկ Սուրբ Ծնունդը ամբողջությամբ Խորին Խորհուրդ է` Աստծո Որդու Ծնունդը, որը մարդկության համար դառնում է նոր եւ անվերջանալի սկիզբ: Իզուր չէ, որ շուրջ 2000 տարի մարդկությունը իր տոմարական բոլոր հաշվարկները կապում է Քրիստոսի Ծնունդով` նախքան Քրիստոս եւ Քրիստոսի Ծնունդից հետո:
Սուրբ Ծննդյանը նախորդում է պահք, որը սկսվում է դեկտեմբերի 30-ին եւ ավարտվում հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի Ս. Պատարագով: Այս շրջանում բացառվում է կենդանական սնունդ: Հոգեւորականները հորդորում են Ամանորը դիմավորել եկեղեցում, խորհել հոգեւոր վիճակի մասին եւ ստանալ Աստծո օրհնությունը:
Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:
Մինչեւ 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արեւի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում եւ գրեթե ողջ արեւելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության` Մկրտության օր:
Հնագույն ավանդության եւ ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածհայտնության տոները:
Ինչո՞ւ է Նոր տարվա ընթացքին համընկնում պահոց շրջանը
Ըստ Հայ Եկեղեցու, Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտմեբերի 30-ից մինչեւ հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Հայոց հին տոմարի համաձայն, Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Սուրբ Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ եւ տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:
Ի՞նչ է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդը սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակվում` հունվարի 6-ին:
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Սուրբ Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագները իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Սուրբ Ծննդյան այլ արարողություններ
Հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան Սուրբ Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով եւ Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգեւոր եւ մարմնավոր ախտերի: Սուրբ. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաեւ Տնօրհնեքի արարողություն: Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներից հետո մարդիկ հոգեւորականին իրենց տուն եւ աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը եւ աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաեւ այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը:
Հունվարի 7-ը, ինչպես եւ բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Սուրբ Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:
Սուրբ Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու եւ անվանակոչվելու հիշատակին:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ դեկտեմբերի 31-ի գիշերը Երեւանի կենտրոնական եկեղեցիները մինչեւ առավոտյան ժամը 2.00-ը բաց կլինեն:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան
ԻՆՉՆ ԻՆՉՊԵ՞Ս Է Է ՀԱՍԿԱՑԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Արդյունաբերության համար մատակարարվող գազի սուբսիդավորման գործընթացը վերանայելու կառավարության մտադրությունը կարելի է խելամիտ համարել, եթե իհարկե սուբսիդավորումն այդքան անմիտ քայլ չլիներ: Ինչպես վարչապետն ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի գործընկերներ, 2006 թվականը հայաստանյան ԶԼՄ-ների համար առաջընթացի տարի չդարձավ։ Ցավոք, խորացան լրագրողական մեր եղբայրության պառակտման միտումները, լրագրողների մասնագիտական պարտքի պահանջները նահանջեցին ...ԳԵՐՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն օժանդակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ադրբեջանի բանակի զինծառայող Վուսլան Կարաչաեւին Ադրբեջան ուղարկելու հարցում, տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Վուսլան Կարաչաեւը, ...ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
Ձմեռ պապիկը, կամ ինչպես Արեւմուտքում ասում են` Սանտա Կլաուսը, իրականում հոգեւորական է եղել: Նա Սուրբ Նիկողայոս Հայրապետն էր: Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն եւ չքավոր ընտանիքների ...ՏԵՍՆԵՍ ԳՆԵՐԸ ԿԻՋՆԵ՞Ն
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեկտեմբերի 19-ի նիստում նախ արձանագրել էր, որ «ապրանքների իրացման գները ենթարկվել են որոշակի փոփոխությունների (աճման միտումով) մի շարք ...ՈՐՈՇՈՒՄ` ՇՈԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Քաղաքականությունից հեռանալու մասին ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանի որոշումը եղել է շոկային վիճակի հետեւանք: Դեկտեմբերի 25-ին Ուրբաթ ակումբում այդ մասին հայտարարել է Խաչատրյանի թիմակից Կարեն Վարդանյանը: ...ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ՍԻՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՆ
ՍԻՄ բաժանումը ոչ թե կուսակցության, այլ ամբողջ հասարակության խնդիրն է, եւ նույնիսկ պետությունը պետք է մտահոգվի տեղի ունեցածով ու հետաքննի եղելությունը: Այդ տեսակետը դեկտեմբերի 25-ին Ուրբաթ ակումբում հերթական ...1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նպատակն է պաշտպանել մարդկանց տեղեկատվության սահմանադրական իրավունքը: Հասարակական կազմակերպությունը նպատակին հասնելու միջոց է դիտում նաեւ մարդկանց ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ
Դեկտեմբերի 25-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր տարեվերջյան ասուլիսին խոստովանեց հանրապետականանալու պատճառը: Պարզվում է` ներկայիս քաղաքապետը նախկինում զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, որոնք կառավարության ...ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Երեւանի քաղաքապետ Երավանդ Զախարյանը: Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2006թ սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով նախատեսված ...ՆԱ ՄԵԾ ԷՐ ՀՈՂՈՎ, ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՈՒՆԵՐ ՆԱ ՀՈՂՈՒՄ
Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 24-ին մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Սափարմուրատ Նիյազովի հուղարկավորության արարողությանը, տեղեկացնում է կառավարության մամուլի ...ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ դատական օրենսգիրքը», տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Ամենայն հավանականությամբ, նախագիծը օրենք կդառնա արդեն 2007 թվականին: ...ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ջավախք Ինֆոն տեղեկացնում է, որ Ախալքալաքում ձեռներեց Լավրենտ Էգնատոսյանի նախաձեռնությամբ եռամյա աշխատանքների արդյունքում Թբիլիսիի նախկին «Իսանի» կոշկի գործարանի Ախալքալաքի մասնաճյուղի հիման վրա, որը գործել ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ
Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը, Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 25-ին շրջանառության մեջ է դրել մի քանի հուշադրամ: Դրանցից մեկը ոսկուց է եւ նվիրված է հայտնի ֆրանսահայ նկարիչ Գառզուի ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
«Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում բռնաբարվածի վիճակում էր փաստաբանական աշխատանքը, օրենքը չէր գործում, քրեական դատավարության որեւէ հոդված չէր գործում, տուժողի իրավահաջորդներից մեկը մեզ հայհոյում ...
ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԻՆՉՆ ԻՆՉՊԵ՞Ս Է Է ՀԱՍԿԱՑԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
ԺՈՒԼԻԿՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ. ՈՐՆ Է ՀՈԳԵՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱԶՆԻՎ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԱՍՈՒԼԻՍ ԵՐԵՔ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԵՎ ՉՈՐՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1805 Ռուսաստանի կազմի մեջ է մտնում Շիրվանի (Շամախու) խանությունը:
- 1864 Ծնվեց արևելագետ, հնաբան, լեզվաբան Նիկողայոս Մառը: (Վախճ. 1934թ.-ին):
- 1920 Խորհրդային Հայաստանում կազմակերպվում է առաջին մասսայական շաբաթօրյակը:
- 1920 Դաշնակցականները կազմում են այսպես կոչված «Ինքնավար Սյունիքի կառավարություն» (1921 թվականի ապրիլի 26-ին այն վերակազմվում է և անվանվում «Լեռնահայաստանի կառավարություն»):
- 1991 Խորհրդային Միությունը քայքայվեց: Միխայիլ Գորբաչովը տվեց իր հրաժարականը:
- Առաջարկություններ::Предложени::Suggestions
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Exchange rates / Տարադրամի փոխանակման կուրսերը
- Ո՛չ Պարտվողական Դիվանագիտությանը
- Գրաբարի դասեր
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Սատարե՛ք Ինգա և Անոուշ Արշակյաններին – Support Inga and Anush Arshakyan sisters on Eurovison 2009
- ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ
- Join this petition online by undersigning it here!
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

