
ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ՍԻՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՆ
ՍԻՄ բաժանումը ոչ թե կուսակցության, այլ ամբողջ հասարակության խնդիրն է, եւ նույնիսկ պետությունը պետք է մտահոգվի տեղի ունեցածով ու հետաքննի եղելությունը: Այդ տեսակետը դեկտեմբերի 25-ին Ուրբաթ ակումբում հերթական անգամ հնչեցրել են ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները, որ այժմ Հայկ Բաբուխանյանի հետ վիճարկում են կուսակցությունը ղեկավարելու իրավունքը եւ իրենց հայտարարում են ՍԻՄ նախագահության անդամ: ՍԻՄ վերջին համագումարում ընտրվել է նոր նախագահություն, բայց հին անդամները դատական հայց են ներկայացրել, պահանջելով չեղյալ հայտարարել ՍԻՄ ղեկավար մարմինների ընտրությունը:
Մինչեւ դատական գործի ընթացքին անդրադառնալը, Հրանտ Խաչատրյանի համախոհ Կարեն Վարդանյանը հերթական անգամ հայտարարեց, թե կասկածներ կան, որ կուսակցությունը «դրսից են քանդել»: Քանդողների կոնկրետ անուն նա չի տալիս, բայց ասում է, թե կան ենթադրություններ, որոնք ունեն մանրամասն քննության կարիք: «Միանշանակ է, որ եղան ուժեր, որոնք օգտվեցին դրանից: Այսինքն փողոցում գցած ռեսուրս կա, եւ մարդիկ, այսպես ասած, մինչեւ այդ էին փորձում այդ ռեսուրսը վերցնել եւ պահը լավ պահ եղավ այդ ռեսուրսը վերցնել: Խնդիրը ՍԻՄ-ի խնդիրը չէ: Սա հասարակական խնդիր է եւ մեզ համար էլ կարեւոր է, որ բացահայտվեն մեխանիզմներ, որովհետեւ մեզ համար էլ ակնհայտ է, որ այդ մեխանիզմներում կան քրեական տարրեր», հայտարարում է Կարեն Վարդանյանը:
Ըստ նրա, պետք է պետությունը իր քննչական մարմինների միջոցով ամեն ինչ անի ՍԻՄ-ում տեղի ունեցածը ամբողջական բացահայտելու համար, որպեսզի իմացվի կոնկրետ մեղավորների, կոնկրետ անձանց վրա ճնշում գործադրողների անունները, եւ «իմանանք, թե ով ոնց է գործել, ուր են տանում այդ արմատները»: Կարեն Վարդանյանի խոսքից հնարավոր է եզրակացնել, որ դատարանն առայժմ հակված չէ այդ ամեն ինչը բացահայտել: Տեղի է ունեցել դատական նիստ, որի ընթացքում խաչատրյանական թիմի երեք միջնորդությունից միայն մեկն է ընդունվել: Բայց դատավորին բացարկ հայտնել առայժմ չեն պատրաստվում:
«Ես չեմ ուզում կանխորոշել դատարանի որոշումը, վաղը կերեւա: Եթե առկա է պատվեր, ես չեմ ուզում, էլի եմ ասում, կանխորոշել, ապա դա կապ չունի դատավորի անձի հետ, եւ չեմ ուզում մենք անձի հետ գործ ունենանք: Դատական նիստը ցույց կտա` երեւույթն առկա է, թե ոչ», ասում է Կարեն Վարդանյանը: Դատական նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 26-ին: Կարեն Վարդանյանն ասում է, որ պատրաստ են անցնել բոլոր դատական ատյանները, եթե առաջին ատյանում խնդիրը չլուծվի: Բայց Եվրոպական դատարան թերեւս չգնան, քանի որ կարծում են, թե մեր խնդիրը ներսում չլուծելու դեպքում դրսում չի լուծվի: Բացի այդ, խնդիրները միայն դատական կարգով չէ, որ լուծվում են, ասում է Կարեն Վարդանյանը: Նա նկատի ունի, որ խնդրի լուծում կարող է լինել նաեւ հասարակության իրազեկումն ու մտածողության փոփոխությունը: Հենց դրա համար էլ Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները փորձում են ՍԻՄ խնդրին տալ հասարակական հնչեղություն, որպեսզի մարդիկ մտածեն, թե ինչ վտանգավոր երեւույթներ կան հասարակական-քաղաքական կյանքում:
ԻՆՉՆ ԻՆՉՊԵ՞Ս Է Է ՀԱՍԿԱՑԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Արդյունաբերության համար մատակարարվող գազի սուբսիդավորման գործընթացը վերանայելու կառավարության մտադրությունը կարելի է խելամիտ համարել, եթե իհարկե սուբսիդավորումն այդքան անմիտ քայլ չլիներ: Ինչպես վարչապետն ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի գործընկերներ, 2006 թվականը հայաստանյան ԶԼՄ-ների համար առաջընթացի տարի չդարձավ։ Ցավոք, խորացան լրագրողական մեր եղբայրության պառակտման միտումները, լրագրողների մասնագիտական պարտքի պահանջները նահանջեցին ...ԳԵՐՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն օժանդակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ադրբեջանի բանակի զինծառայող Վուսլան Կարաչաեւին Ադրբեջան ուղարկելու հարցում, տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Վուսլան Կարաչաեւը, ...ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
Ձմեռ պապիկը, կամ ինչպես Արեւմուտքում ասում են` Սանտա Կլաուսը, իրականում հոգեւորական է եղել: Նա Սուրբ Նիկողայոս Հայրապետն էր: Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն եւ չքավոր ընտանիքների ...ՏԵՍՆԵՍ ԳՆԵՐԸ ԿԻՋՆԵ՞Ն
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեկտեմբերի 19-ի նիստում նախ արձանագրել էր, որ «ապրանքների իրացման գները ենթարկվել են որոշակի փոփոխությունների (աճման միտումով) մի շարք ...ՈՐՈՇՈՒՄ` ՇՈԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Քաղաքականությունից հեռանալու մասին ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանի որոշումը եղել է շոկային վիճակի հետեւանք: Դեկտեմբերի 25-ին Ուրբաթ ակումբում այդ մասին հայտարարել է Խաչատրյանի թիմակից Կարեն Վարդանյանը: ...ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ՍԻՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՆ
ՍԻՄ բաժանումը ոչ թե կուսակցության, այլ ամբողջ հասարակության խնդիրն է, եւ նույնիսկ պետությունը պետք է մտահոգվի տեղի ունեցածով ու հետաքննի եղելությունը: Այդ տեսակետը դեկտեմբերի 25-ին Ուրբաթ ակումբում հերթական ...1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նպատակն է պաշտպանել մարդկանց տեղեկատվության սահմանադրական իրավունքը: Հասարակական կազմակերպությունը նպատակին հասնելու միջոց է դիտում նաեւ մարդկանց ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ
Դեկտեմբերի 25-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր տարեվերջյան ասուլիսին խոստովանեց հանրապետականանալու պատճառը: Պարզվում է` ներկայիս քաղաքապետը նախկինում զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, որոնք կառավարության ...ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Երեւանի քաղաքապետ Երավանդ Զախարյանը: Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2006թ սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով նախատեսված ...ՆԱ ՄԵԾ ԷՐ ՀՈՂՈՎ, ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՈՒՆԵՐ ՆԱ ՀՈՂՈՒՄ
Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 24-ին մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Սափարմուրատ Նիյազովի հուղարկավորության արարողությանը, տեղեկացնում է կառավարության մամուլի ...ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ դատական օրենսգիրքը», տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Ամենայն հավանականությամբ, նախագիծը օրենք կդառնա արդեն 2007 թվականին: ...ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ջավախք Ինֆոն տեղեկացնում է, որ Ախալքալաքում ձեռներեց Լավրենտ Էգնատոսյանի նախաձեռնությամբ եռամյա աշխատանքների արդյունքում Թբիլիսիի նախկին «Իսանի» կոշկի գործարանի Ախալքալաքի մասնաճյուղի հիման վրա, որը գործել ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ
Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը, Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 25-ին շրջանառության մեջ է դրել մի քանի հուշադրամ: Դրանցից մեկը ոսկուց է եւ նվիրված է հայտնի ֆրանսահայ նկարիչ Գառզուի ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
«Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում բռնաբարվածի վիճակում էր փաստաբանական աշխատանքը, օրենքը չէր գործում, քրեական դատավարության որեւէ հոդված չէր գործում, տուժողի իրավահաջորդներից մեկը մեզ հայհոյում ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
- 1805 Ռուսաստանի կազմի մեջ է մտնում Շիրվանի (Շամախու) խանությունը:
- 1864 Ծնվեց արևելագետ, հնաբան, լեզվաբան Նիկողայոս Մառը: (Վախճ. 1934թ.-ին):
- 1920 Խորհրդային Հայաստանում կազմակերպվում է առաջին մասսայական շաբաթօրյակը:
- 1920 Դաշնակցականները կազմում են այսպես կոչված «Ինքնավար Սյունիքի կառավարություն» (1921 թվականի ապրիլի 26-ին այն վերակազմվում է և անվանվում «Լեռնահայաստանի կառավարություն»):
- 1991 Խորհրդային Միությունը քայքայվեց: Միխայիլ Գորբաչովը տվեց իր հրաժարականը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

