
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
- «Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում բռնաբարվածի վիճակում էր փաստաբանական աշխատանքը, օրենքը չէր գործում, քրեական դատավարության որեւէ հոդված չէր գործում, տուժողի իրավահաջորդներից մեկը մեզ հայհոյում էր, փայտը ձեռքին հարձակվեց մեզ վրա, դատավորները մեր միջնորդություններից ավելի էին կատաղում, իսկ մեր պաշտպանյալներին ազատ արձակելու եւ գործը լրացուցիչ քննության ուղարկելու Վճռաբեկ ատյանի որոշումը աննախադեպ էր եւ անսպասելի», դեկտեմբերի 25-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարեցին Մատաղիսի զորամասի զիծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի փաստաբաններ Զարուհի Փոստանջյանը, Աշոտ Աթոյանը եւ Ստեփան Ոսկանյանը: Հիշեցնենք, որ այս զինծառայողներն իրենց ծառայակից ընկերներին սպանելու համար Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել էին 15 տարվա, իսկ Վերաքննիչ դատարանը պատիժը խստացրել էր` հասցնելով ցմահ ազատազրկման: Իսկ Վճռաբեկ դատարանը դեկտեմբերի 22-ին այս երեքին անհապաղ ազատ արձակելու, նրանց մեղադրելու ապացույցները ոչ բավարար գնահատելու եւ գործը լրացուցիչ քննության ուղարկելու որոշում է կայացրել: «Պատմական որոշում», գնահատում են փաստաբանները:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբանները նշեցին, որ եւ առաջին ատյանի, եւ վերաքննիչ դատարանում զգում էին, որ կա պատվեր մեղադրելու հենց այս երեք երիտասարդներին, պատվիրատուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն է` «մեր միջնորդությունները մերժվում էին առանց բովադակությանը ծանոթանալու, մեր առարկությունները չէին ընդունվում»: Մինչդեռ «գործում առկա են բազմաթիվ ապացույցներ, որ մեղավորությունը տանում են դեպի զորամասի հրամանատարություն` սկսած գումարտակի հրամանատարից», հայտարարում են փաստաբանները:
Վճռաբեկ դատարանի այս որոշումը աննախադեպ է Հայաստանի նորագույն պատմության մեջ: Փաստաբանները այն համարում են իրենց, իրավապաշտպան, հասարակական կազմակերպությունների եւ խնդրին անդրադարձած լրատվամիջոցների միասնականության հաղթանակը: «Ստացվեց, որ մենք էինք ճիշտ եւ վճռաբեկը: Շնորհակալություն վճռաբեկ դատարանի զինվորական եւ քրեական գործերի պալատի նախագահ Մհեր Խաչատրյանին», հայտարարեց Աշոտ Աթոյանը: Փաստաբանները դժվարանում են ասել, թե որն էր պատճառը, որ Գագիկ Ջհանգիրյանի պատվերը Վճռաբեկը չկատարեց: Գործով հասարակական պաշտպան Կարեն Հակոբյանը հայտարարեց, որ որակական փոփոխություն է եղել: Գործի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերել ոչ միայն տեղական ՀԿ-ները, Human Rights Watch եւ այլ միջազգային կազմակերպություններ, ապօրինի կալանավարումների եւ խոշտանգումների վերաբերյալ փաստաբանների բողոքն է հասել եվրոպական դատարան, տեղացի հայերը ֆրանսիայի հայերի միջոցով հարցը հասցրել են Ժակ Շիրակին եւ խնդրել նրան հարցը քննարկել Ռոբերտ Քոչարյանի հետ: «Թող այս հաղթանակը դառնա առիթ, կարողանանք մյուս բոլոր գործերն էլ դուրս բերենք, այլոց չդիմենք եւ մեր ուժերով հասնենք իրավունքի հաղթանակին», հայտարարեց Կարեն Հակոբյանը: Նրա կարծիքով, դատաիրավական համակարգում տիրող իրավիճակի պատճառը «քաղաքական իրավիճակն է» եւ միայն Գագիկ Ջհանգիրյանին փոխելով հարցը չի լուծվի: Նրա խոսքով, այսօրինակ դեպքերը շատ են, առայժմ, հաջողվել է փրկել միայն այս երեքի կյանքը:
Բայց ոչ փաստաբանները, ոչ էլ նրանց պաշտպանյալները այս հաղթականով չեն սահմանափակվելու եւ արդեն ՀՀ գլխավոր դատախազությանը հաղորդում են ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վոլոդյա Մանասերյանի, Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի եւ եւս 10 անձի (ռազմական ոստիկանության աշխատակիցներ Վարդան Խաչատրյան, Աղասի Բագրատունյան, Զինվորական դատախազության քննիչներ Արմեն Հակոբյան, Սամվել Տոնոյան, Աշոտ Ապրեսյան, Անահիտ Եղիազարյան, դատավորներ Արթուր Պողոսյան, Արմեն Դանիելյան, մեկուսարանի բժշիկ Գոռ Խաչատրյան եւ այլն) նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: Փաստաբանները ներկայացրել են ապացույցներ, որ այս անձիք այս կամ այն չափով մասնակից են կամ պատվիրատու իրենց պաշտպանյալների խոշտանգումներին, նրանց վտանգի մեջ թողնելուն եւ քրեորեն պատժելի այլ արարքներին եւ, բացի այդ, «նախաքննության ժամանակ այնքան մեծ ու կոպիտ սխալներ են թույլ տրվել, որ մենք կարծում էինք, թե գործը առաջին ատյանում իր տրամաբանական ավարտը կունենա»: Մեկ օրինակ. բացարձակ առողջ բանակ զորակոչված Ռազմիկ Սարգսյանն այժմ տառապում է տուբերկույլոզով, ողնաշարի ճողվածք ունի, քթի շրջանում` ուռուցք, երիկամների հետ խնդիրներ կան: «Անկախ նրանից, թե ինչի մեջ է մարդը մեղադրվում, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքը անթույլատրելի է: Ես զարմանում եմ, ով է Վոլոդյա Մանասերյանին դատավոր նշանակել: Զարմանում եմ Արղամանյանի պահվածքից: Նա ցինիկ էր եւ անտակտ: Հայտարարում էր` ես Պինոչետն եմ: Առհասարակ Վերաքննիչ դատարանում կան շատ լճացած շատ դատավորներ, որոնց հարկավոր է իրենց տեղը դնել», հայտարարեցին Աշոտ Աթոյանը եւ Զարուհի Փոստանջյանը:
Սակայն այսօր քրեական գործ է հարուցված այս փաստաբանների դեմ` դատարանին վիրավորելու մեղադրանքով: Դատական նիստերից մեկ ժամանակ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է` այստեղ դատարան չկա: Գործը դեռ նախաքննության փոլում է: «Վճռաբեկի որոշումը ցույց է տալիս, որ մենք ենք իրավացի», հայտարարեցին փաստաբանները:
ԻՆՉՆ ԻՆՉՊԵ՞Ս Է Է ՀԱՍԿԱՑԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Արդյունաբերության համար մատակարարվող գազի սուբսիդավորման գործընթացը վերանայելու կառավարության մտադրությունը կարելի է խելամիտ համարել, եթե իհարկե սուբսիդավորումն այդքան անմիտ քայլ չլիներ: Ինչպես վարչապետն ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի գործընկերներ, 2006 թվականը հայաստանյան ԶԼՄ-ների համար առաջընթացի տարի չդարձավ։ Ցավոք, խորացան լրագրողական մեր եղբայրության պառակտման միտումները, լրագրողների մասնագիտական պարտքի պահանջները նահանջեցին ...ԳԵՐՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն օժանդակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ադրբեջանի բանակի զինծառայող Վուսլան Կարաչաեւին Ադրբեջան ուղարկելու հարցում, տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Վուսլան Կարաչաեւը, ...ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
Ձմեռ պապիկը, կամ ինչպես Արեւմուտքում ասում են` Սանտա Կլաուսը, իրականում հոգեւորական է եղել: Նա Սուրբ Նիկողայոս Հայրապետն էր: Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն եւ չքավոր ընտանիքների ...ՏԵՍՆԵՍ ԳՆԵՐԸ ԿԻՋՆԵ՞Ն
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեկտեմբերի 19-ի նիստում նախ արձանագրել էր, որ «ապրանքների իրացման գները ենթարկվել են որոշակի փոփոխությունների (աճման միտումով) մի շարք ...ՈՐՈՇՈՒՄ` ՇՈԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Քաղաքականությունից հեռանալու մասին ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանի որոշումը եղել է շոկային վիճակի հետեւանք: Դեկտեմբերի 25-ին Ուրբաթ ակումբում այդ մասին հայտարարել է Խաչատրյանի թիմակից Կարեն Վարդանյանը: ...ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ՍԻՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՆ
ՍԻՄ բաժանումը ոչ թե կուսակցության, այլ ամբողջ հասարակության խնդիրն է, եւ նույնիսկ պետությունը պետք է մտահոգվի տեղի ունեցածով ու հետաքննի եղելությունը: Այդ տեսակետը դեկտեմբերի 25-ին Ուրբաթ ակումբում հերթական ...1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նպատակն է պաշտպանել մարդկանց տեղեկատվության սահմանադրական իրավունքը: Հասարակական կազմակերպությունը նպատակին հասնելու միջոց է դիտում նաեւ մարդկանց ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ
Դեկտեմբերի 25-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր տարեվերջյան ասուլիսին խոստովանեց հանրապետականանալու պատճառը: Պարզվում է` ներկայիս քաղաքապետը նախկինում զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, որոնք կառավարության ...ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Երեւանի քաղաքապետ Երավանդ Զախարյանը: Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2006թ սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով նախատեսված ...ՆԱ ՄԵԾ ԷՐ ՀՈՂՈՎ, ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՈՒՆԵՐ ՆԱ ՀՈՂՈՒՄ
Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 24-ին մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Սափարմուրատ Նիյազովի հուղարկավորության արարողությանը, տեղեկացնում է կառավարության մամուլի ...ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ դատական օրենսգիրքը», տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Ամենայն հավանականությամբ, նախագիծը օրենք կդառնա արդեն 2007 թվականին: ...ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ջավախք Ինֆոն տեղեկացնում է, որ Ախալքալաքում ձեռներեց Լավրենտ Էգնատոսյանի նախաձեռնությամբ եռամյա աշխատանքների արդյունքում Թբիլիսիի նախկին «Իսանի» կոշկի գործարանի Ախալքալաքի մասնաճյուղի հիման վրա, որը գործել ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ
Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը, Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 25-ին շրջանառության մեջ է դրել մի քանի հուշադրամ: Դրանցից մեկը ոսկուց է եւ նվիրված է հայտնի ֆրանսահայ նկարիչ Գառզուի ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
«Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում բռնաբարվածի վիճակում էր փաստաբանական աշխատանքը, օրենքը չէր գործում, քրեական դատավարության որեւէ հոդված չէր գործում, տուժողի իրավահաջորդներից մեկը մեզ հայհոյում ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
- 1805 Ռուսաստանի կազմի մեջ է մտնում Շիրվանի (Շամախու) խանությունը:
- 1864 Ծնվեց արևելագետ, հնաբան, լեզվաբան Նիկողայոս Մառը: (Վախճ. 1934թ.-ին):
- 1920 Խորհրդային Հայաստանում կազմակերպվում է առաջին մասսայական շաբաթօրյակը:
- 1920 Դաշնակցականները կազմում են այսպես կոչված «Ինքնավար Սյունիքի կառավարություն» (1921 թվականի ապրիլի 26-ին այն վերակազմվում է և անվանվում «Լեռնահայաստանի կառավարություն»):
- 1991 Խորհրդային Միությունը քայքայվեց: Միխայիլ Գորբաչովը տվեց իր հրաժարականը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

