
Հրատարակված է Փետրվար 03, 2009
ԴՈՒԲԱՅԻ «ԴԵԼՏԱ ՓԱՐԹՆԵՐՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ «ԱՐՄԵՆԻԱՆ ԴԵՅԹԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ»-ՈՒՄ
- «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ն (ADC) նոր ներդնող է ներգրավել՝ ի դեմս Դուբայի առաջատար «Դելտա փարթներս» ներդրումային ընկերության: «Մենք ցանկանում ենք հաղորդել, որ նոր ներդնող եւ գործընկեր ունենք «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) կառույցում. դա «Դելտա փարթներս» ընկերությունն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դուբայում»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարալդ Գրիթենը: Նրա խոսքով, ներդրումային փաթեթի ընդլայնման այդ որոշմանը հանգել են ADC համատեղ ընկերության հայկական եւ նորվեգական կողմերի գործող ներդնողները: «Նպատակը կայանում է նրանում, որպեսզի 6 մլն դոլար ներդրվի ADC ներդրումային կապիտալի մեջ»,- ավելացրել է գլխավոր տնօրեն Հարալդ Գրիթենը: Նրա խոսքով, ինտեգրված ծառայությունների փաթեթ հատկացնելով՝ «Դելտա փարթներս»-ի միջազգային մասնագիտական փորձառությունը թույլ կտա ամրապնդելու ADC դիրքերը: Դա թույլ կտա ADC-ին ընդլայնել իր գործունեությունը ինչպես Երեւանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այսօր հեռահաղորդակցության, մեդիայի եւ տեխոնոլոգիաների ոլորտում մասնագիտացող «Դելտա փարթներս» ընկերությունը միջազգային մակարդակով զբաղվում է խորհրդատվական եւ ներդրումային ծառայությունների մատուցմամբ: Ընկերության գործունեությունը ընդգրկում է Միջին Արեւելքը, Հյուսիսային Աֆրիկան, Ռուսաստանը, իսկ այժմ նաեւ՝ Հայաստանը: ADC-ն այսօր արդեն Երեւանում ստեղծել եւ շահագործում է օպտիկամանրաթելային հեռահաղորդակցության ցանցը, որը հիմնված է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման վրա: Ընկերության բաժանորդների թվում մեծ քանակությամբ մասնավոր հաճախորդներ են, պետական, բանկային եւ ֆինանսական ոլորտների, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բնակարանային բաժանորդներ: «Մեր բիզնեսի իրագործման մեջ ներդրված գլխավոր նպատակը, առաջին հերթին, քաղաքի խիտ բնակեցված թաղամասերում եւ դրանցից դուրս հեռահաղորդակցման ցանցերը խտացնելն է»,- ասել է ADC գլխավոր տնօրենը:- Մեր գործունեության երկրորդ ուղղությունը շուկայի ընդլայնումն է Հայաստանի սահմաններից դուրս՝ ներառյալ Վրաստանը»,- ավելացրել է նա: «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ն (ADC) հայ-նորվեգական համատեղ ձեռնարկություն է, որը հիմնադրվել է 2006թ. ապրիլին: Գերժամանակակից IP/MPLS տեխնոլոգիաների կիրառման վրա հիմնված օպտիկամանրաթելային հեռահաղորդակցության ADC ցանցը ունի ավելի քան 400 կմ երկարություն:

Վերջին լուրերը, Փետրվար 03, 2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄՈՍԿՎԱ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՊԿ ԱԳՆԽ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվա է մեկնել՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտգործնախարարների խորհրդի նիստին: Փետրվարի 4-ին Մոսկվայում կկայանա ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՀԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
3
Մոսկվայի արեւելյան թաղամասերից մեկի սրճարանում սպանվել է մի հայ, որը սրճարանի վարչության ղեկավարն էր, եւ վիրավորվել է մատուցողը, այսօր հաղորդել է քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը: Սպանությունը կատարվել ...ԴԵՆԻՍ ՓԱՓԱԶՅԱՆ. «ԵՍ ՈՉ ՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՆ ՉՈՒՆԵՄ «ԹՈՒՐՔԵՐԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ» ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՀԵՏ
Ամերիկացի գիտնական Դենիս Փափազյանը հայտարարել է, որ չի հանդիսանում «թուրք ժողովրդից ներողություն խնդրելու» քարոզարշավի նախաձեռնողը կամ մասնակիցը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է ինքը՝ Դենիս Փափազյանը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐԱՍԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի եւ Եվրասիական ...ԻՐԱՆԸ ԵՐԿՐԻ ՄԵՐՁԱԿԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԱՐԲԱՆՅԱԿԸ
Փետրվարի 2-ին Իրանը Երկրի մերձակա տիեզերական տարածք է դուրս բերել իր առաջին արհեստական արբանյակը: Նախագահ Մահմուդ Ահմադինեջադի խոսքով, դա պատմական իրադարձություն է: Արբանյակի գործադրումը, որի մասին կանխավ ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՐԵԱՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՆԴԵՊ ԹՈՒՐՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԱՐՑՈՒՄ
Թուրքիայի հրեաներրի ամենամեծ խնդիրն այն է, որ բնակչության մեծամասնությունը նրանց որպես օտարազգի է ընդունում, այլ ոչ թե՝ Թուրքիայի քաղաքացի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի հրեական համայնքի ղեկավար Սիլվիո ...2009Թ. FRANCE TELECOM-Ը ԾՐԱԳՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ $70 ՄԼՆ ԳՈՒՄԱՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆրանս Տելեկոմ (Օրանժ Արմենիա)» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցել ...ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱՆԱԿՆ Է
Թուրքական բանակը «խորքային պետությունն» է եւ կարող է բաժանվել երկու ճամբարների, եթե նրա գործերին խառնվեն քաղաքական գործիչները: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: «Եթե երկիրը ...ԴՈՒԲԱՅԻ «ԴԵԼՏԱ ՓԱՐԹՆԵՐՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ «ԱՐՄԵՆԻԱՆ ԴԵՅԹԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ»-ՈՒՄ
«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ն (ADC) նոր ներդնող է ներգրավել՝ ի դեմս Դուբայի առաջատար «Դելտա փարթներս» ներդրումային ընկերության: «Մենք ցանկանում ենք հաղորդել, որ նոր ներդնող եւ գործընկեր ունենք «Արմենիան ...ՀԻՄԱ ԵՒ' ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԵՒ' ՍՓՅՈՒՌՔԸ ՇԱՏ ԽՈՑԵԼԻ ԵՆ
«Հայաստանի առջեւ հիմա լուրջ խնդիրներ են ծառացել, որոնց լուծման հարցում իր գործունեության շրջանակներում կփորձի օգնել Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնը (ACNIS): , եւ դա նույնպես ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԱԶԴԵԼ «ԱՐՄԵՆԻԱՆ ԴԵՅԹԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Տնտեսական ճգնաժամը չի ազդել «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ի գործունեության վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարալդ Գրիթենը: ...ՌԻՉԱՐԴ ԳԻՐԱԳՈՍՅԱՆ. ԱՄՆ ՀՐԵԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԿԴԱԴԱՐԻ ՕԳՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
ԱՄՆ հրեական լոբբին, ամենայն հավականությամբ, կդադարի օգնել Թուրքիային: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ACNIS) նոր տնօրեն Ռիչարդ ...ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀՐԵԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԺԱՆԴԱԿԵԼ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
1
Ամերիկայի հրեական կազմակերպությունները կարող են վերանայել իրենց դիրքորոշումը եւ օժանդակել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: «Պետք չէ գերագնահատել ԱՄՆ հրեական լոբբիի ազդեցությունը: ...THE JERUSALEM POST. ԻՍՐԱՅԵԼԸ ԿԱՐՈՂ Է ՄԵՐԺԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Իսրայելը կարող է մերժել Թուրքիային սպառազինության մատակարարման հարցում: Այդ մասին գրում է The Jerusalem Post թերթը: Հրատարակողների կարծիքով, իսրայելա-թուրքական հարաբերություններում առաջացած լարման հետ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՆ Է
ԴՈՒԲԱՅԻ «ԴԵԼՏԱ ՓԱՐԹՆԵՐՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ «ԱՐՄԵՆԻԱՆ ԴԵՅԹԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ»-ՈՒՄ
ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՕԳՏԻՆ

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ ՉԷ ԵՒ ՇԱՆՍԵՐ ԿԱՆ, ՈՐ ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԿՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՀԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

USA ARMENIAN LIFE MAGAZINE. ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԸ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉՏԱՆՈՂ ԿԱՄՈՒՐՋ Է
THE JERUSALEM POST. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻՋՆՈՐԴ ԼԻՆԵԼ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՓԵԹ ՔՈՆԴԵԼ. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈԼԱՆԴԻԱՅԻՆ, ՈՐ ԹՈՒՅԼ ՏՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԻՍԼԱՄԻԶԱՑԻԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ԿԱ, ԲԱՅՑ ՆՐԱ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍԿԱՆԴԱԼՈՎ ԼՔԵԼ Է ԴԱՎՈՍԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 571 Ժողովրդական ապստամբություն պարսկական տիրապետության և զրադաշտական կրոնի բռնության հաստատման դեմ: Վարդան Բ. Սպարապետի հրամանատարությամբ դուրս վտարվեցին պարսկական ուժերը:
- 1878 Ծնվեց բանասեր Զաբել Եսայանը:
- 1916 Ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը:
- 1922 ՀԽՍՀ սովետների առաջին համագումարը հաստատեց ՀԽՍՀ առաջին սահմանադրությունը:
- 1926 Վախճանվեց գերմանացի քրիստոնյա առաջնորդ Յոհաննես Լեպսյուսը, որը փորձում էր աշխարհին տեղյակ պահել թուրքերի կողմից հայկական ցեղասպանության մասին՝ նորը չկրկնելու ակնկալիքով: (Ծնվ. 1858 թ.-ին):
- 1952 Մահացավ հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Մանանդարյանը: (Ծնվ. 1873 թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

