
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՓՈՐՁԻ ՊԱԿԱՍՆ Է ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՐԱՐՔԻ ՊԱՏՃԱՌԸ
- Երբ Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ մեր կուսակցությունը փակված էր, ընկերները բանտարկված, միջազգային մի հավաքի ժամանակ Հայաստանի ներսում տիրող իրավիճակի մասին մասնակիցներին ներկայացնում էի, ես իսկապես վատ զգացի: Սա առաջին ու վերջին անգամ էր, ու չեմ ցանկանում, որ որևէ մեկը նման վիճակում հայտնվի, որովհետև մենք պետք է կարողանանք մեր հարցերը լուծել ինքներս,-այսօր լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի քայլերը ԵԽԽՎ-ում, նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Դաշնակցականն անիմաստ չի համարում ԵԽԽՎ-ում Հայաստանի խնդիրների մասին բարձրաձայնելը, բայց ոչ այն աստիճանի, որ դիմենք թուրք և ադրբեջանցի պատվիրակներին: Չգիտեմ այդ պատգամավորի այդ շրջանակներում աշխատանքի փորձի պակա՞սն է, թե ի՞նչն է, որ ինքը դիմել է, բայց կարծում եմ սխալ է, որ նման հարցերում մանավանդ այդպիսի մարդկանց դիմելը,-հավելեց նա: Ես չեմ կասկածում ոչ Փոստանջյանի, ոչ էլ ուրիշների հայրենասիրությանը, սակայն կարող է նաև քաղաքական սխալ արած լինեն, ինչը պետք է քննադատվի,-կարծիք հայտնեց Կ. Մանոյանը:

ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
You must set the ad network .txt file to be writable (or file is not within path).

