
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՋԵՔՍՈՆԻ ԲԺՇԿԻՆ
- Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ, սրտաբան Կոնրադ Մյուրեյին, ով ըստ ամենայնի երգչի տանն է եղել այն ժամանակ, երբ նա վատ է զգացել, ոստիկանները գտել են Լոս Անջելեսում: Բժիշկը պատրաստակամություն է հայտնել պատասխանել քննչական մարմնի հարցերին: Նշենք, որ երգչի բժիշկը գտնվում էր հետախուզման մեջ: Ոստիկանությունը ենթադրում է, որ Ջեքսոնի մահվան պատճառներից մեկն էլ բժշկի խորհրդով օգտագործած թմրադեղերն են: Երգչի մահից անմիջապես հետո բժիշկն անհետացել էր Ջեքսոնի ռանչոյից: Չնայած նախօրեի երեկոյան երգչի ընտանիքի փաստաբանը հայտարարել էր, որ մահը գերլարված աշխատանքի հետևանքով է վրա հասել, սակայն Ջեքսոնի հարազատներն այն կարծիքին են, որ վերջին ժամանակներս նա սկսել էր մեծ քանակությամբ ուժեղ ցավազրկող դեղեր օգտագործել, ինչն էլ կարող էր մահվան պատճառ դառնալ: Նշենք, որ երգչի մարմինը մեկ անգամ արդեն դիահարձվել է, որից հետո ուղարկվել լաբորատոր հետազոտության, որը կավարտվի 1.5-2 ամսից: Միայն դրանից հետո ճգրիտ կարելի է ասել մահվան իրական պատճառը:

ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
You must set the ad network .txt file to be writable (or file is not within path).

