
ՄԱՀԱՑԵԼ Է ՏԵՐ ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՈԶԱՊԱԼՅԱՆԸ
Այսօր առավոտյան, Նաիրի բժշկական կենտրոնում, կյանքի 72-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ և բազմավաստակ սպասավոր Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը: Սրբազան Հայրը սույն թվականի փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում իրեն ծանոթ անձնավորության կողմից կողոպուտի նպատակով ենթարկվել էր հարձակման, որի հետևանքով ծանր վնասվածք էր ստացել և անգիտակից վիճակում փոխադրվել հիվանդանոց: Միջադեպից մինչ իր վախճանը Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանը եղել է Երևանի Նաիրի բժշկական կենտրոնում բժիշկների հոգատար խնամքի ներքո: Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Երկրորդը, Գերագույն Հոգևոր Խորհուրդը և Հայ Եկեղեցու հոգևորականների դասը աղոթարար սրտով սգում են Սրբազան Հոր մահը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանգուցյալ Սրբազանի աճյունը երկուշաբթի` հունիսի 29-ին` ժամը 17:00-ին, կդրվի Ս. Գայանե վանքում` վերջին հրաժեշտի համար: Ժամը 19:00-ին կկատարվի հոգեհանգստի արարողություն: Երեքշաբթի` հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, Թեղենիքի` իր իսկ կառուցած Սրբոց Նահատակաց եկեղեցում (Կոտայքի մարզ) կմատուցվի Սբ. Պատարագ, որի ընթացքում կկատարվի վերջին օծման և թաղման կարգը: Հավարտ Սբ. Պատարագի` եկեղեցու բակում տեղի կունենա Սրբազանի հուղարկավորության արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

